ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Փքված որովայնը առողջ մարսողության նշան է. news.am
Շատերը կարծում են, թե փքված փորը եւ բարձր գազարտադրությունը մարսողության խնդիրներ են մատնանշում: Սակայն Կոպենհագենի համալսարանի հետազոտողները պնդում են, որ որովայնի փքումը նորմալ երեւույթ է, երբ մարդը հետեւում է ճիշտ սննդի սկզբունքներին եւ ամբողջական ցորենից սննդամթերք է օգտագործում:
«Աղիներում գազարտադրության բարձրացումը եւ ավելի հաճախակի արտաթորումը, որն ուղեկցում է ամբողջական ցորենից սննդամթերքի օգտագործմանը, նորմալ երեւույթ է, որը վկայում է, որ դուք ճիշտ եք սնվում», - ասում են գիտնականները:
Մասնագետների եզրահանգումը հիմնված է հետազոտության արդյունքների վրա, որի շրջանակում հետեւել են 75 կամավորի, որոնցից ոմանց սննդի մեջ ամբողջական ցորենից սննդամթերք էր ներառվում: Պարզվել է, որ այն կամավորները, որոնց սննդի մեջ մտնում էին ամբողջական ցորենից ուտեստներ (ապուրներ, հաց, մյուսլի եւ այլն), երկու անգամ ավելի հաճախ էին զուգարան գնում, քան մյուսները: Բացի այդ, փորձարկվողների այդ խմբի մոտ օրվա ընթացքում աղիներում ավելի շատ գազեր էին առաջանում:
Այնուամենայնիվ, նույնիսկ տվյալ ախտանիշների առկայության դեպքում մարդիկ, որոնք ապուրներ եւ հաց էին ուտում, ընդհանուր առմամբ իրենց անհամեմատ ավելի լավ էին զգում, քան նախագծի մյուս մասնակիցները: Նրանք, ովքեր ամբողջական ցորենից մթերք չէին օգտագործում, բողոքում էին տոնուսի նվազումից եւ հոգնածությունից: Միաժանակ նրանց մոտ եւս աղիքների փքում էր դիտարկվում:
«Զարմանալի ոչինչ չկա, որ ամբողջական ցորենից մթերքներ օգտագործող մարդիկ իրենց ավելի լավ են զգում, քան նրանք, ովքեր չեն ուտում դա կամ էլ ովքեր վերամշակված, զտված ալյուրից պատրաստված մթերքներ են օգտագործում: Հատիկներում պարունակվում են վիտամիններ եւ այլ նյութեր, որոնց պակասը, ինչպես նաեւ թեփից մաքրումը բացասաբար է ազդում ինքնազգացողության վրա», - ասել է հետազոտության առաջավոր հեղինակ Սթին Վուհոլմը:
Մասնագետն ընդգծել է, որ գազերի առաջացումն ու ավելի հաճախակի արտաթորումը ամբողջական հատիկներից մթերքներով ճիշտ սննդի անփոփոխ ուղեկիցներն են: Այդ պատճառով չարժե անհանգստանալ: Ամբողջական, այսինքն` չզտված հատիկներից սննդամթերքում պարունակվում են սննդային մանրաթելեր, որոնք, աղիքային մանրէների ակտիվության շնորհիվ հաստ աղիքում ֆերմենտացիայի գործընթաց են անցնում. հենց դա էլ հանգեցնում է որովայնի փքմանը, հավելյալ գազարտադրությանը:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում բուժում է ստանում բնածին ծանր արատով երեխա...
Միջին տարիքի՝ 45-47 տարեկան տղամարդը գանգատվում էր ողնաշարի կրծքային հատվածի ցավերից, քայլքի, շարժումների դժվարացումից: Առկա էին ցավային համախտանիշին բնորոշ բոլոր գանգատները Նա ֆիզիկական ծանր աշխատանք էր կատարում...
Տոքսիկ, ալկոհոլային լյարդային անբավարարությամբ հեպատիտների ծանր դեպքեր են եղել, որոնց բուժման հարցերում մեծ հաջողությունների ենք հասել: Օրինակ, մեր բաժանմունք էր ընդունվել 45 տարեկան կին` բավականին բարդ վիճակում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն